ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Երևան քաղաքում դադարեցվելու է երթևեկությունը

Երևան քաղաքում դադարեցվելու է երթևեկությունը
08.10.2013 | 17:38

Ճանապարհային ոստիկանության մամլո ծառայությունը տեղեկացանում է, որ «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության միջոցառումների շրջանակներում՝ Երևան քաղաքում դադարեցվելու է երթևեկությունը հետևյալ փողոցներում.

Հոկտեմբերի 11-ին, Ժամը 10:00-ից մինչև 23:00 Էրեբունի թանգարանի հարակից հրապարակը և դեպի թանգարանի հրապարակ տանող ուղղություններով՝ Դաշտենցի, Այվազովսկու, Մահարու, Ողջաբերդի փողոցների և Էրեբունի-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկի կողմերից:

Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 23:00 Երևանի փոքր կենտրոնում՝ դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ՝ Ֆրանսիայի հրապարակ, Սայաթ-Նովա-Տերյան, Սայաթ-Նովա-Աբովյան, Սայաթ-Նովա-Նալբանդյան, Վարդանանց-Տպագրիչների, Թումանյան-Հանրապետության, Արամի- Հանրապետության, Բուզանդ-Հանրապետության, «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոն-Ագաթանգեղոս-Խորենացի, Գր. Լուսավորիչ-Իտալիայի, Գր. Լուսավորիչ-Բեյրութի, Գր. Լուսավորիչ-Զաքյան, «Հաղթանակ» կամուրջ, Սարյան-Լեո, Սարյան-Ամիրյան, Սարյան-Արամի, Սարյան-Բուզանդ, Փարպեցի-Պուշկին, Փարպեցի-Թումանյան խաչմերուկներից:

Հոկտեմբերի 12-ին, Ժամը 08:30-ից մինչև 16:00 Արգիշտի փողոցի Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հատվածը՝ Գր. Լուսավորչի փողոցի կողմից:

Հոկտեմբերի 12-ին, Ժամը 12:00-ից մինչև 16:00 Կրկեսի խաչմերուկից դեպի Գր. Լուսավորիչ, Պարոնյան-Լեո խաչմերուկից դեպի Գր. Լուսավորիչ ուղղությունները:

Դիտվել է՝ 1238

Մեկնաբանություններ